Դուք ձեր սերնդի սերուցքն ու աղն եք,
Ձեր արյամբ հողն է կրկին սրբացել։
Դուք մեր Հայաստանն ու մեր Արցախն եք,
Ձեր դեմ դրախտն է դռներն բացել։
Կրկներգ
Ձեր մատաղ կյանքը, մատաղ սրբագույն
Հայոց փրկության զոհասեղանին։
Դուք մեր սրտերի վերքն եք մորմոքուն,
Եվ բալասանն եք, և սպեղանին։
Դուք, որ ապրեցիք ոչ միայն ազնիվ,
Ու անմահացաք հանուն հայրենյաց։
Դուք միշտ կհիշվեք հպարտ ու անլաց,
Եվ սերունդներն կփառաբանեն։
Ձեր մատաղ կյանքը, մատաղ սրբագույն
Հայոց փրկության զոհասեղանին։
Դուք մեր սրտերի վերքն եք մորմոքուն,
Եվ բալասանն եք, և սպեղանին։
Նահատակվեցիք անտրտունջ ու լուռ,
Պիտի գովերգեն ձեր փառքը անանց։
Ձեր գերեզմանը պիտի դարձնեն մատուռ,
Որ գան ու ծունկի գան անվերջ, անդադար։
Եվ նոր սերունդն իր մեջքը շտկած,
Պիտի շենացնի փրկված հայրենիք։
Եվ ձեր երկնային լույսով ողողված,
Ձեր փառքը տանի գալիք դարերին։