Կյանքիս աշունն եկավ առանց ինձ հարցնելու,
Ջահել կյանքս խլեց առանց ափսոսալու,
Կյանքս ջահել երազ էր ու երազ դարձավ,
Ժպտաց մի պահ` ժպտաց անկեղծ ու հեռացավ։
Կյանքս ջահել երազ էր ու երազ դարձավ,
Ժպտաց մի պահ` ժպտաց անկեղծ ու հեռացավ։
Մազերս սև ակնթարթում ճերմակեցին,
Վառվող կայծերն աչքերիս մեջ լուռ մարեցին,
Տերևն աշնան իրար կապեց ձեռքերը իմ,
Հայացքս խենթ ժպտաց աշնան տերևներին,
Տերևն աշնան իրար կապեց ձեռքերը իմ,
Հայացքս խենթ ժպտաց աշնան տերևներին։
Ակամայից ժպտաց հանկարծ ու խոնհարվեց,
Աշնան թափվող տերևներին նա լուռ փարվեց,
Հայելու մեջ իրեն գտավ ու բարևեց,
Աշնանային հորդ անձրևին առհամարհեց,
Հայելու մեջ իրեն գտավ ու բարևեց,
Աշնանային հորդ անձրևին առհամարհեց։
Սակայն անձրևն այդ խորշոմներ իր հետ բերեց,
Անվերադարձ ու անհատույց ինձ նվիրեց,
Ծննդյանս օրվա առթիվ բարին մաղթեց,
Քմծիծաղով ասեց նաև, որ ինձ հաղթեց,
Ծննդյանս օրվա առթիվ բարին մաղթեց,
Քմծիծաղով ասեց նաև, որ ինձ հաղթեց։
Ասում են թե նվերից չեն հրաժարվում,
Քանզի երբեք հյուրերին չեն առհամարհում,
Ախ երանի աշնան անձրևն ինձ հյու չգա,
Ախ երանի, եթե նա ինձ նվեր չտա,
Ախ երանի աշնան անձրևն ինձ հյուր չգար,
Ախ երանի, եթե նա ինձ նվեչ չ տար։